Պատգամավորի «ճոճվող նավակը»

Պատգամավորի «ճոճվող նավակը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է, հայտնի «Նավակ ճոճողը», որի հովանավորյալը հայտնվել է քրեական սկանդալի մեջ: 

Տնօրենից՝ կալանավոր 

Օրերս հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում հայտնաբերել են մետաղյա շղթայով «գազանի նման» ջեռուցման մարտկոցից կապված հիվանդներից մեկին։ Պարզվել է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն ու մի խումբ աշխատակիցներ խոշտանգել եւ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել հիվանդներին։ 
MediaHub-ի աղբյուրներն ասում են, որ Կարեն Խաչատրյանը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի մտերիմն է՝ «բաժակի ընկերը»։
Գաբրիելյանի միջնորդությամբ է ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն այն ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր, Խաչատրյանին նյարդահոգեբուժական կենտրոնի տնօրեն նշանակել։  

Կլանի «հայրը» 

Ժամանակին կադրային քաղաքականության կլանային բնույթն ամենաշատը քննադատում էր Նիկոլ Փաշինյանը: Այսօր նա ամբողջ իշխանությունը դարձրել է կլան, որի «հայրն» ինքն է ու կոռումպացվող «որդիների» միջոցով երկրի «լավն ու վատն» են որոշում:

Վահրամ Բագրատյան