Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրա

Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրա

Թևավոր հրթիռներ են խոցվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ղրիմի տարածքում. հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը՝ Telegram-ի իր ալիքում։

«Թևավոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ղրիմի Հանրապետության տարածքում: Հանգստացեք և վստահեք միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին», - ասել է Ակսենովը:

Հրթիռային հարվածը հասցվել է Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի շտաբին, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում է. ավելի վաղ հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Նա կոչ արեց բնակիչներին չմեկնել քաղաքի կենտրոն։