Շարունակվում են բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ․ ՌԴ ՊՆ

Շարունակվում են բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդվում է այն մասին, որ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով: Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: