Իսկ ինչ են անում այսօրվա ժողովրդավարները․ լրագրող

Փաստաբան, լրագրող Գրիշա Բալասանյանն անրդրադարձել է MediaHub-ի լրագող Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջադեպին։
«Ի դեպ, տարիներ առաջ, երբ մի խումբ լրագրողներով բողոքի ակցիա արեցինք Ազգային ժողովում, այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեզ չակնարկեց, որ կարող է զրկել հավատարմագրումից։ Հաջորդ օրը ազատ շրջում էինք ԱԺ-ում։ Ավելին ասեմ, ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննեց ակցիայի ժամանակ մեզ վիրավորած Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) պահվածքն ու պատգամավորի վարքագծի խախտում արձանագրեց։ Իսկ ինչ են անում այսօրվա ժողովրդավարները...»