Արգենտինան կգաղտնազերծի նախկինում երկրում ապաստանած նացիստների վերաբերյալ փաստաթղթերը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հրամայել է գաղտնազերծել Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստների փաստաթղթերը, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արգենտինա են փախել Եվրոպայից: Այս մասին երկուշաբթի՝ մարտի 24-ին, DNews հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Գիլերմո Ֆրանկոսը։
Նա ասել է, որ պետական արխիվներից գրառումներ կհրապարակվեն «փախած, Արգենտինայում ապաստան գտած և երկար տարիներ պաշտպանված նացիստների մասին»:
Ֆրանկոն ասել է, որ փաստաթղթերը վերաբերում են, օրինակ, նրանց ֆինանսական գործարքներին, այդ թվում՝ շվեյցարական բանկերի միջոցով:
Վարչապետի խոսքով՝ Միլեյն այս որոշումը կայացրել է՝ ի պատասխան հանրապետական ամերիկացի սենատոր Չակ Գրասլիի դիմումի։ Փետրվարի 18-ին նա նամակ է ուղարկել Արգենտինայի նախագահին՝ խնդրելով օգնել շվեյցարական Credit Suisse բանկում նացիստական ակտիվների հետաքննության համար։ Ավելի վաղ նախագահն անձամբ է հանդիպել հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսի հետ, ով նման խնդրանքով է հանդես եկել։
Միլեյը հայտնի է Իսրայելի նկատմամբ իր բարեկամական քաղաքականությամբ։ Փետրվարի սկզբին, իր առաջին արտասահմանյան այցի ժամանակ, նախագահը այցելել է հրեական պետություն և հայտարարել Արգենտինայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Փետրվարի 20-ին նա Արգենտինայում ազգային սուգ է հայտարարել ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված երկվորյակներ Արիել և Կֆիր Բիբասի համար։
Ենթադրվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մոտ 5000 նացիստ հանցագործներ ապաստան են գտել Արգենտինայում։ Նրանց թվում են եղել դոկտոր Յոզեֆ Մենգելեն, ով փորձեր է կատարել Օսվենցիմի բանտարկյալների վրա, և ՍՍ-Օբերստուրմբաննֆյուրեր Ադոլֆ Էյխմանը` Հոլոքոստի ճարտարապետներից մեկը:
2015 թվականին հնագետներն արգենտինական ջունգլիներում հայտնաբերել են երեք շենքերի ավերակներ, որտեղ, ենթադրաբար, թաքնվել են բարձրաստիճան նացիստները և նրանց ենթակաները՝ նախքան Հարավային Ամերիկա փախչելը: