Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ, հայտնում է Armsport.am-ը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ ու այսօր կպայքարի ԵԱ 6-րդ չեմպիոնության համար։

Կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։