Լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանը․ Գրիգորի Կարասին

Լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանը․ Գրիգորի Կարասին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Հաշվի առնելով Հայաստանին Մոսկվայից հնարավորինս օտարելու Արևմուտքի ակնհայտ և ներխուժող ջանքերը՝ ես ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանը։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից ու արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Ժամանակն է եկել լրջորեն մտածել»։