Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 108, հրում վարժությունում` 134 կգ ծանրաձող։ Երկամարտի արդյունքում պատանի ծանրորդը բարձրացրել է 242 կգ։

Առաջնությունն անցկացվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում։