ՀՀ ԱԳՆ-ն սպասում է ՀՀ տարածքում ադրբեջանի դրոշի բարձրացման միջադեպի վերաբերյալ ՌԴ արձագանքին

Հայաստանը սպասում է Ռուսաստանի պաշտոնական արձագանքին երկու պետությունների սահմանին գտնվող Հակարիի կամրջի մոտ ՌԴ զինվորականների հետ Ադրբեջանի դրոշի բարձրացման հետ կապված միջադեպին։ Այս մասին ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ 

«Միջադեպը քննվում է, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մտահոգություններն այս հարցում, կսպասենք պաշտոնական արձագանքի»,- ասաց նա։