ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են համաձայնության գալ Գազայից տեղահանվածներին Սիրիա ուղարկելու համար

ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են համաձայնության գալ Գազայից տեղահանվածներին Սիրիա ուղարկելու համար

ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հետաքրքրված են Գազայի հատվածից Սիրիա պաղեստինցիներին վերաբնակեցնելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնել է «CBS News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է այդ հարցով կապ հաստատել Սիրիայի անցումային կառավարության հետ միջնորդի միջոցով։ Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ կոչ է արվել սիրիական իշխանություններին, սակայն չի հստակեցրել, թե արդյոք որեւէ պատասխան ստացվել է։

Իր հերթին, սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հերքել է Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ից կամ Իսրայելից որևէ հարցում ստանալը։