Լապորտան խոսել է «Բարսայում» Կանսելուի և Ֆելիշի ապագայի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ջոան Լապորտան խոսել է եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի և կիսապաշտպան, հարձակվող Ժոաու Ֆելիշի ապագայի մասին։
. «Կարծում եմ՝ և՛ Ժոաո Կանսելոն, և՛ Ժոաո Ֆելիքսը կշարունակեն «Բարսայում» հաջորդ մրցաշրջանի համար»,- ասել նա Mundo Deportivo-ին։
«Հուսով եմ՝ «Ատլետիկոն» [Ֆելիշի դեպքում] որևէ խնդիր չի ստեղծի. Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» [Կանսելուի դեպքում] որևէ սահմանափակում կդնի դրան»,- նշել է Լապորտան։
«Իհարկե, դա կլինի ֆիքսված գնով վարձավճարների երկարաձգում»,- հավելել է ակումբի ղեկավարը։
Կանսելուն վարձավճարով հանդես է գալիս «Մաչեսթեր Սիթիից», իսկ Ֆելիշը՝ «Ատլետիկո Մադրիդից»։