Ինչ վիճակ է այս պահին Խրամորթում

Խրամորթում այս պահին դրությունը հանգիստ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ գիշերը բավականին անհանգիստ է եղել, կրակոցներ են լսվել, թշնամին արկեր է նետել գյուղի ուղղությամբ, բայց, բարեբախտաբար, զոհեր չունենք։ «Հիմա դրությունը հանգիստ է, հարաբերական կայուն վիճակ է»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՄԻՊ հաղորդագրության, Խրամորթում մեկ քաղաքացիական անձ վիրավոր է, հակառակորդը գյուղի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա։