Անջելինա Ջոլին հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ, որը հետաքննում էր ինքնաթիռում Բրեդ Փիթի հետ տեղի ունեցած միջադեպը

Անջելինա Ջոլին հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ, որը հետաքննում էր ինքնաթիռում Բրեդ Փիթի հետ տեղի ունեցած միջադեպը

Հատուկ ծառայությունները որոշել էին ձերբակալել Բրեդ Փիթին՝ 2016 թվականին ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ վիճաբանություն էր տեղի ունեցել նրա այն ժամանակվա կնոջ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ, ինչը հանգեցրել է նրանց ամուսնալուծությանը։

Նշվում էր, որ Փիթը հարբել է և սկսել վիրավորել կնոջը։ Քանի որ ԱՄՆ երկինքը դաշնային կառավարության իրավասության տակ է, ՀԴԲ-ն է հետաքննություն անցկացրել։ Կարճատև հետաքննությունից հետո դերասանն արդարացվել է։

Լրագրողները պարզել են, որ ինչ որ կին, հավանաբար Ջոլին, դատի է տվել բյուրոյին, և որ դատական ​​փաստաթղթերում կինը նշված է որպես կարգավիճակ ունեցող անձ։ Հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն: Հայցվորը դժգոհել է հետաքննության փակվելուց: 

Ավելի ուշ պարզվել է, որ իսկապես Ջոլին է հայցվորը: Ջոլին հատուկ գործակալին ասել է, որ Փիթը հարբած է եղել, քաշքշել է իրեն, թափահարել ու բղավել՝ ասելով. «Դու փչացնում ես այս ընտանիքը»։ Բացի այդ, ինչպես դերասանուհին է պնդում, Փիթը գարեջուր է լցրել իր վրա:

Փիթը հերքել է ամենը, և շուտով զույգն ամուսնալուծվեց: