50 տարի առաջ այս օրը Արարատն առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը

50 տարի առաջ այս օրը Արարատն առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը

50 տարի առաջ այս օրը գրվեց հայկական ֆուտբոլի ամենափառավոր էջերից մեկը՝ «Արարատն» առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը:

Մոսկվա. Լենինի անվ. կենտրոնական մարզադաշտ. 10 հոկտեմբերի. 60 000 հանդիսատես: Եզրափակիչ։

«Արարատ» - «Դինամո» Կիև 2:1 (0:1) (լ․ժ․)

Գոլեր՝ 0:1 Կոլոտով (61՝ 11-մետրանոց), 1:1 Լևոն Իշտոյան (89), 2:1 Լևոն Իշտոյան (103):

«Արարատ»՝ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո (Սերգեյ Պողոսյան, 73), Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարկարով (Նիկոլայ Ղազարյան, 73), Հովհաննես Զանազանյան, Նազար Պետրոսյան:

«Դինամո» Կիև՝ Սամոխին, Դամին, Մատվիենկո, Ֆոմենկո, Ռեշկո, Տրոշկին, Մունտյան, Բուրյակ (Զուև, 87), Կոլոտով, Վերեմեև, Բլոխին (Կոնդրատով, 88):