«Օլիմպիակոսը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի գավաթը

«Օլիմպիակոսը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի գավաթը

«Օլիմպիակոսը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի գավաթը։

Աթենքի «Այա Սոֆիա» մարզադաշտում «Ֆիորենտինայի» դեմ հաղթական գնդակի հեղինակը դարձավ մարոկացի հարձակվող Այուբ Էլ Քաաբին։

Նա 9 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ Մարոկացի գոլահարը արդեն իսկ հերոս էր դարձել լիգայի կիսաեզրափակիչում՝ «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում։

«Օլիմպիակոսն» առաջին հունական ակումբն է, որ եվրագավաթ է նվաճում։ «Ֆիորենտինան» 2-րդ տարին անընդմեջ պարտվեց Կոնֆերենցիայի գավաթի եզրափակիչում։ Նախորդ անգամ գավաթակիր էր դարձել անգլիական «Վեսթ Հեմը»։

Հելլենական ակումբի մարզիչ Խոսե Մենդիլիբարը 2022/23 մրցաշրջանում իսպանական «Սևիլյայի» հետ դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող։ Իսկ կիսապաշտպան Վիսենտե Իբորայի համար սա 5-րդ եվրագավաթն է։ Նա «Սևիլյայի» (3 անգամ) և «Վիլյառեալի» (1անգամ) հետ նախկինում նվաճել էր Եվրալիգայի գավաթը։