Կարևորում ենք մեր չորս հարևանների հետ սերտ գործընկերությունն ու բարեկամությունը․ Միրզոյան
ԱԺ-ում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի քննարկումները։ Հերթը արտաքին գերատեսչությանն ուղղվող միջոցներինն է։
Այսպես, նախատեսվում է 2024 թվականին Հայաստանի պետական բյուջեից ԱԳՆ-ին հատկացնել 16,6 մլրդ դրամ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ գումարի այս չափը որոշվել է բազմաթիվ քննարկումների արդյունքում, բայց դա չի նշանակում, որ փոփոխման ենթակա չէ ու պահուստային ֆոնդից գումարի կարիք լինելը բացառվում է։
Նա նշեց, որ քաղաքական առումով ՀՀ ԱԳՆ-ն 2024-ին շարունակելու է խաղաղության օրակարգն առաջ տանելու գործընթացը։
Նախարարը նկատեց, որ ՀՀ-ն կարևորում է չորս հարևանների հետ սերտ գործընկերությունն ու բարեկամությունը։ Նրա խոսքով՝ կայուն զարգացման հնարավոր է գնալ միայն խաղաղության պայմաններում։
Միրզոյանը նաև ներկայացրեց այն սկզբունքային կետերը, որոնց շուրջ աշխատելու է մեր արտաքին գերատեսչությունը՝ ՀՀ և Ադրբեջանի տարածքային փոխադարձ ճանաչում, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և կոմունիկացիաների ապաշրջափակում, այլ կերպ ասած՝ «խաղաղության խաչմերուկի» ստեղծում։
Մանրամասները՝ տեսանյութում։