2022 թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը. Քերոբյանը Դուբայում է

2022 թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը. Քերոբյանը Դուբայում է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ հՀանդիպման ընթացքում ամփոփվել են 2022 թվականին փոխադարձ առևտրում արձանագրված հաջողությունները։

Մասնավորապես կարևորվել է, որ 2022 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։ Քննարկվել են երկու երկրների ֆինանսական համակարգերի ակտիվ համագործակցությանը և տնտեսության տարբեր ճյուղերում մի շարք խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ։