Ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit-ն ու Opel-ը, կա վիրավոր

Ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit-ն ու Opel-ը, կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ 22/15 հասցեի դիմաց, բախվել են Ford Trast և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին էլ առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած բժիշկները։

Վերջիններս վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Transit-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված  Opel-ի վարորդի ինքնությունը։