Ո՞ր ժամին պետք է քնել և արթնանալ նիհարելու համար

Ո՞ր ժամին պետք է քնել և արթնանալ նիհարելու համար

First&Only Wellness Club-ի մարզիչ, սպորտի վարպետ Յակով Խամրաևը բացատրել է վաղ արթնանալու և քաշի կորստի միջև կապը: Համապատասխան մեկնաբանությունը նա տվել է Gazeta.Ru-ին։

Մասնագետն ասում է, որ անհրաժեշտ է արթնանալ արևածագի հետ՝ առավոտյան ժամը 5-6-ին։

«Այդ պահին օրգանիզմն արտադրում է «ակտիվության հորմոններ»՝ կորտիզոլ և ադրենալին: Բացի այդ, արյան մեջ հեմոգլոբինի և շաքարի մակարդակը բարձրանում է, զարկերակն արագանում է, շնչառությունը դառնում է ավելի խորը. ահա թե ինչպես են մեր օրգանները պատրաստվում զարթոնքին»։

Խամրաևի խոսքով՝ որպեսզի վաղ արթնանալը սթրես չլինի օրգանիզմի համար, պետք է քնելու ժամը 22։00-ին։

«Էնդոկրին համակարգը արտադրում է մելատոնին հորմոնը երեկոյան ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, և այն սինթեզվում է միայն քնի ժամանակ։ Այս հորմոնը պատասխանատու է երիտասարդության, նորացման և բջիջների բաժանման համար, ակտիվացնում է իմունային համակարգը, ամրացնում է մարմնի և ուղեղի անոթների պատերը։ Նույն ժամանակահատվածում արտադրվում է սոմատոտրոպին հորմոնը՝ հենց նա է պատասխանատու նիհարելու, ընդհանուր առողջության և օրգանիզմի երկարակեցության համար»,- ասաց նա։