ԹԵՍՏ. արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը

Աշոտ Բ Երկաթ, Հայոց արքա (914-928 թվականներ), Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների տոհմից։Աշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ։ Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում։ Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք (Աշոտ Ա, Սմբատ Ա, Աշոտ Բ, Աբաս՝ 887-953) զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը։