ՔՊ-ական Խանդանյանի հանձնաժողովը մերժել է Արցախին վերաբերող ու Ադրբեջանին դատապարտող նախագիծը
Արդեն 100 օր է, ինչ Արցախը շրջափակված է, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկայացրել ենք ԱԺ հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը, որն, ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ մերժվել է․ խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ "Հայաստան" խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը։
Պատգամավորը երկրի թիվ մեկ ամբիոնից ընթերցեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող նախագիծը, որում ասվում էր.
«ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022թ․-ի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար լրջագույն ճգնաժամի։ Հայտարարության մեջ խորհրդարանականները կոչ են անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու եւ ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար։
Կոչ ենք անում նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ պարտադրել Ադրբեջանին կատարելու Բերձորի միջանցքին վերաբերող արդարադատության միջազգային դատարանի որոշումը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: