Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)

Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)

Ռուսաստանի Իգարկա քաղաքում (Կրասնոյարսկի երկրամաս) շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա։

Նա զբոսնելիս է եղել հոր հետ, ով մի քանի րոպեով շենքի ներսում է եղել։ Վարկած կա, որ հարձակված շները ընտանի են, տեղեկությունը ճշտվում է։ RT-ին հայտնել են շրջանային քննչական կոմիտեից։

Երեխան շան կծած հետքերով վերքեր ունի ոտքի ստորին հատվածում ու նախաբազուկներին։ Հարուցվել է քրեական գործ «Անփութություն» հոդվածով։

Տեսանյութն այստեղ