Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցություններին

G-20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ռիո դե Ժանեյրոյում Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում կարճաժամկետ և երկարաժամկետ հրադադար հաստատելուն ուղղված քայլերը։

Բացի այդ, դիվանագետները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների, ՆԱՏՕ-ի ընդլայնման ու ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։