Առուշ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս ազատազրկման, բայց դատարանից ազատ արձակվեց

Առուշ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս ազատազրկման, բայց դատարանից ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Վերջինս դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, նրա նկատմամբ տուգանք նշանակվեց նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով։ Նրան նաև զրկեցին ՏԻՄ մարմիններում պաշտոն զբաղեցնելուց՝ 5 տարի ժամկետով։

Առուշանյանի նկատմամբ դատավճիռը պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։