Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Հաղորդում է ArmSport.am-ը։
Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:
18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով։