Շուտով կհայտարարենք մետրոյի Սուրմալուի կայարանի կառուցման մասին․ Ավինյան

Եկեք, նախագծման աշխատանքների ընթացքին հետևենք, մենք արդեն Աջափնյակի նոր կայարանի նախագծման երկրորդ-երրորդ  փուլում ենք։ Շուտով մենք պետք է հայտարարենք Սուրմալույի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կարծում եմ՝ տեխնիկական առաջադրանքը պատրաստ է, գնման ընթացակարգի վերաբերյալ առանձին հանձնարարական ֆիքսենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում