Արարատ Վարդերեսյանը ևս կիսաեզրափակչում է. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Արարատ Վարդերեսյանը ևս կիսաեզրափակչում է. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը իր երրորդ հաղթանակը տոնեց: Նա ժամանակից շուտ 10-1 հաշվով հաղթեց ճապոնացի Նաոկի Կադոդեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Դավուդ Մամադովի հետ:

Նախորդ գոտեմարտում Արարատը 6-0 հաշվով առավելության էր հասել ֆինն մարզիկ Միրո Լեյնոնենի նկատմամբ, իսկ առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ 12-3 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշ Մոհամմադ Սաֆարալի Մորադիին: