Նովի Ուրենգոյում թափառող շների ոհմակը հարձակվել է աղջկա վրա․ նա հոսպիտալացվել է (տեսանյութ)

Նովի Ուրենգոյում թափառող շների ոհմակը հարձակվել է երրորդ դասարանցու վրա. Աղջիկը բազմաթիվ վնասվածքներ ունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Էնթուզիաստով թաղամասում։ Անցորդին հաջողվել է փրկել աղջկան և տեղափոխել հիվանդանոց, այժմ վիճակը կայուն է։
Շները նախկինում պատվաստված չեն եղել: Կենդանիներին տեղավորել են ապաստարանում, որտեղ նրանց հսկում են մասնագետները։ Քննիչները սկսել են դեպքի հետաքննությունը։
Տեսանյութն՝ այստեղ