Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է․ Աբրահամյան

Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմակացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ:

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ:

Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում»։