Հորդանանի ռազմական ուղղաթիռը կործանվել է

Հորդանանի ռազմական ուղղաթիռը կործանվել է

Հորդանանի տեղական լրատվամիջոցներից մեկի համաձայն՝ վթարի շուրջ հավաքվել են մի շարք քաղաքացիներ, իսկ դեպքի վայր են շտապել քաղաքացիական պաշտպանության խմբերը և անվտանգության մարմինները։ Ռազմական ուղղաթիռը պատկանել է Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերին․ հաղորդում է Jordan News-ը:

Աղբյուրը հավելում է, որ այն կործանվել է սովորական ուսումնական թռիչքի ժամանակ, և որ քաղաքացիական անձինք չեն տուժել: Սակայն վթարի հետևանքով ուղղաթիռը մեծ վնաս է կրել, իսկ երկու օդաչուներն էլ վիրավորվել են։

Նրանք անհապաղ տարհանվել են Ալ-Հուսեյն քաղաք, որտեղ այժմ բուժում են ստանում: Օդաչուների ընդհանուր վիճակը գնահատվել է միջին ծանրության։