Իրազեկման ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին Վանեցյանի աջակիցներին
Արշակունյաց պողոտայում խաղաղ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին, ովքեր աջակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանին, ոստիկանական մեծաթիվ խմբեր բերման ենթարկեցին։ Նրանք «Ազատության» հրապարակից երթով եկել էին Արշակունյաց պողոտա, այնուհետև փակել էին ճանապարհը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանի գլխավորությամբ «Ազատության» հրապարակում տեղի է ունենում նստացույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի անվտանգության։ Արդեն 3-4 օր է, մեկնարկել է պայքարի երկրորդ փուլը, որի ընթացքում ակցիայի մասնակիցները երթով իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր փողոցներում՝ հանրությանը կոչ անելով միանալ իրենց։