Ես պատասխանում եմ միայն այն հարցերին, որոնցում էթիկան պահպանված է․ իշխանության ՄԻՊ թեկնածու
Խորհրդարանում շարունակվում է քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն է։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը իշխանության ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց․
«Եթե դատախազի մոտ, անմիջական ներկայությամբ, տեղի է ունենում առերեւույթ հանցագործություն, սպառնալիք, վիրավորանք, դատախազը, քննիչը, ոստիկանը՝ ըստ ապագա ՄԻՊ-ի, ինչպիսի՞ դիրքորոշում պիտի ունենա։ Ոստիկանը քայլում է եւ նրա ներկայությամբ առերեւույթ հանցագործություն է տեղի ունենում։ Ոստիկանից այլ ակնկալիքներ ունի հասարակությունը։ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի ներկայությամբ տեղի է ունեցել վիրավորանք, սպառնալիք։ Ըստ ձեզ, ինչպիսին պիտի լինի գլխավոր դատախազի տեղակալի եւ մարդու իրավունքների պաշտպանի վարքագիծը» ,- մասնավորապես Մանասյանից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։
Ի պատասխան հնչեցված հարցի՝ ՄԻՊ թեկնածու Մանասյանն արձագանքեց․
«Ես պատասխանում եմ միայն այն հարցերին, որի շրջանակում էթիկայի կանոնները պահպանված են: Այս պարագայում, կարծում եմ, պահպանված չեն, դրա համար ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց» ։
Մանրամասն՝ տեսանյութում