Ամերիկյան բիզնեսը Ռուսաստանից հեռանալուց հետո կորցրել է 300 միլիարդ դոլար

Ամերիկյան բիզնեսը Ռուսաստանից հեռանալուց հետո կորցրել է 300 միլիարդ դոլար

Ռուսական շուկան լքելու պատճառով ամերիկյան ընկերությունները կորցրել են 300 մլրդ դոլար։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։

Նա ընդգծել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության և տնտեսական համագործակցության վերականգնման կարևորությունը։

Դմիտրիեւն ասել է, որ համագործակցության բացակայությունը հանգեցրել է ամերիկյան տնտեսության զգալի կորուստների։

Նա հույս է հայտնել, որ Էր Ռիադում կայանալիք բանակցությունները կօգնեն «կամուրջներ կառուցել» երկու երկրների միջեւ։