Երևանում մերկասառույցի պատճառով Lada Priora-ն բախվել է բետոնե արգելապատնեշին․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Պարգև Սահակյանը իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Սոսեի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։