Ուղեղումդ ա կապիտուլյացիան․ Բաքոյանը՝ Էդգար Ղազարյանին
Այն, որ այսօր թշնամին հասել է Տեղ գյուղ, դա գրած չի ոչ մի տեղ, ոչ մի տեղ, նույնիսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստում։ Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն արձագանքեց․
«Ուղեղումդ ա կապիտուլյացիան»։
Բաքոյանը նշեց, որ Էդգար Ղազարյանը ստացել է թատերական շքանշան։ «Վստահ ձեզ ասում եմ՝ այս սրա համար եք այդ շքանշանը ստացել»։
ՔՊ-ականը նաև ասաց, որ Ղազարյանը հնարավորինս իրեն բնորոշել է և արդեն գնալու պահն է։
«Ավարտեք, գնացեք ստեղից»։
Մանրամասները՝ տեսանյութում: