Գերմանիայի ԱԳ նախարարն ափսոսում է Շտայնմայերի՝ Կիև ձախողված այցի համար

Գերմանիայի ԱԳ նախարարն ափսոսում է Շտայնմայերի՝ Կիև ձախողված այցի համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ ափսոսում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Կիև ձախողված այցի համար։

Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը գերմանական հեռուստատեսության եթերում ասել էր, որ Ուկրաինայի կառավարությունն ուրախ կլինի տեսնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին երկիր այցելելու համար։

Մինչդեռ Շտայնմայերը երեքշաբթի ասել էր, որ պատրաստ է Կիև մեկնել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի գործընկերների հետ, սակայն իր ներկայությունն Ուկրաինայում անցանկալի է համարվում։