Կողմերն ընդհանուր հայտարարի են եկել. կայացել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում
Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, երեկ Բրյուսելում՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չհստակեցրեց:
Մանրամասն՝ տեսանյութում։