Ծանրորդներն այլևս չեն կարող բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով

Ծանրորդներն այլևս չեն կարող բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով

Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով։ Այս մասին Ասիայի առաջնության նախօրեին հայտնել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ Ջալուդը: Նա նշել է, որ նման որոշման հանգել են անցյալ ամիս Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դրոշի այրման միջադեպից հետո: 

«Սա սպորտ է, մենք ներկայացնում են խաղաղությունը, այլ ոչ թե կռիվներն ու վեճերը, թե ով է ավելի լավը»,– հայտարարել է Ջալուդը։ 

Դրոշները կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց էկրանին` պատկերների տեսքով, այլ ոչ թե մարզիկների ձեռքում: