Արբանյակային կրքեր. ինչի՞ շուրջ են պայմանավորվել Երևանն ու Փարիզը

Արբանյակային կրքեր. ինչի՞ շուրջ են պայմանավորվել Երևանն ու Փարիզը

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ armtimes-ը, մանրամասներ է ներկայացրել Փարիզի ու Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասով:

Մասնավորապես, հղում անելով   ֆրանսիական լրատվամիջոցներին, ԶԼՄ-ն գրում է, որ Փաշինյանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Նշվում է, որ Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։

Թարմացում.

Նշենք, որ հրապարակումից մեկ ժամ անց Armtimes.com-ը ջնջել է նյութը՝ առանց բացատրելու, թե ինչու: Սա, ինչ խոսք, "պրոֆեսիոնալ" լրագրության իրական ցուցիչ է՝ հրապարակել մի նյութ, որը ամբողջ դաշտով տարածվում է, բացի այս, որն արտատպվել է նաև հարևան երկրների ԶԼՄ-ներում, քանզի շատ լուրջ ու վտանգավոր նրբերանգներով տեղեկատվություն է պարունակում, իսկ հետո այն ուղղակի ջնջել, թերևս այն պատճառով, որ կեղծիք է պարունակում: