Արտառոց դեպք է, որը կարող էր զոհերի բերել. գտնել ու պատժել մեղավորին․ Ավինյան

Արտառոց եւ շատ վտանգավոր դեպք է տեղի ունեցել Երեւանի մետրոպոլիտենում, եւ այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաեւ զոհերի․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրերս մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզմանը։ 

«Մեր մոտեցումն այս հարցում պետք է շատ խիստ լինի, այն առումով, որ մեր շինարարները իրենց աշխատանքին իմիջայլոց են վերաբերում, որի հետեւանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր զոհերի բերել։ Դիմացից եկող վագոնի վարորդն է տեսել ու ահազանգել, որից հետո մի գիծը կանգնել է։ Ես պիտի խնդրեմ մեր գործընկերներին՝ ամենախիստ ձեւով պատժի ենթարկել կառուցապատողին»,-ասաց Ավինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։