Երևանի պարեկները ձերբակալել են մարտական նռնակով զինված տղամարդու

Երևանի պարեկները ձերբակալել են մարտական նռնակով զինված տղամարդու

Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 25-ին Աջափնյակում ծառայութնյուն կատարելիս Իոսիֆյան փողոցում ձերբակալել են 52-ամյա մի տղամարդու։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Քասախ գյուղում բնակվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա մոտից հայտնաբերվել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփուշտ ու դանակ։

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը նախաքննությամբ պարզվում են։