Սանկտ Պետերբուրգում դպրոցականն ու ընկերը մի շիշ օղի են գնել, մի քանի ժամ անց տղան մահացել է. ի՞նչ է կատարվել

Սանկտ Պետերբուրգում դպրոցականն ու ընկերը մի շիշ օղի են գնել։ Մի քանի ժամ անց տղան մահացել է, իսկ աշակերտուհուն ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ալկոհոլով խնջույքն անցկացվել է հունիսի 23-ին։ Այդ օրը իններորդ դասարանցի Ալեքսեյը (անունը փոխված է) դարձավ 16 տարեկան։ Տղան ընկերների հետ գնացել է նշելու ծնունդը:
Ալեքսեյն ու նրա ընկերուհին օղի խմելուց հետո հանկարծակի վատացել են։ Շտապօգնություն է կանչել դպրոցականի ընկերը, ով ալկոհոլ չի օգտագործել։ Ալեքսեյը հիվանդանոց է հասել արդեն կլինիկական մահվան վիճակում։ Բժիշկները նրա մոտ սրտի կաթված են ախտորոշել։ Տղային չի հաջողվել փրկել: Նրա ընկերուհու «բախտը» մի փոքր ավելի է բերել. նա ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում, սակայն ողջ է մնացել։
Թե ինչ է տեղի ունեցել երեկույթի ժամանակ, հայտնի չէ։ Դեպքի վայրից առգրավվել է օղու շիշ, ալկոհոլը պետք է ուղարկվի փորձաքննության: Ոստիկանությունն անզգուշությամբ մահ պատճառելու գործ քննություն է սկսել:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld