Իսպանիան պատրաստ է տանկեր և զենիթային հրթիռներ ուղարկել Ուկրաինա

Իսպանիայի կառավարությունը պատրաստ է Ուկրաինային մատակարարել ծանր սպառազինություն, այդ թվում՝ տանկեր և զենիթային հրթիռներ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է El Pais թերթը։
Նրա խոսքով, մինչ այժմ իսպանական իշխանությունները ուկրաինական կողմին են հանձնել զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ և թեթև զենքեր՝ նռնականետեր կամ գնդացիրներ։ Այժմ թագավորության կառավարությունը պատրաստվում է մատակարարել Leopard տանկեր և զենիթային հրթիռների մարտկոց։
Իսպանիան նաև առաջարկել է ուսուցանել ուկրաինացի զինվորականներին արևմտյան տանկերի հետ վարվելու հարցում: Հրատարակության աղբյուրների համաձայն՝ նախնական պարապմունքը կարող է տեղի ունենալ Լատվիայում, որտեղ տեղակայված են 500 իսպանացի զինվորներ, ապա՝ թագավորության տարածքում։
Ուրբաթ օրը Մադրիդում Ուկրաինայի դեսպան Սերխի Պոգորելցևը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի կառավարությանը 200 տոննա ռազմական օգնություն ուղարկելու համար, սակայն այն անբավարար է համարել։
Դիվանագետի հաշվարկներով՝ Իսպանիայի ուղարկած զենքերը «կբավարարեն երկու ժամ մարտական գործողությունների համար»։