Հայաստանի թիմը պատրաստվում է Թուրքիայում անցկացվելիք ԵԱ-ին

Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը մարզիչներ Արթուր Մելքումյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Հավաքին մասնակցում է 24 մարզիկ` 19 տղա և 5 աղջիկ։
Այս հավաքով պատանի բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին հավաքի ընթացքում մարզչական կազմը շեշտը դրել է բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու վրա։ Այն կավարտի հուլիսի 24-ին։ Երկրորդ հավաքը բռնցքամարտիկները կանցկացնեն Օլիմպավանում։