Անվերապահորեն վստահում եմ մեր վարչապետին․ Լոռու մարզպետը՝ խաղաղության մասին

Շատ լավ կարծիք ունեմ խաղաղության պայմանագրի մասին։ Այդ մասին այսօր ՔՊ վեցերորդ համագումարից առաջ լրագրողներին ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Հարցին, թե ո՞ր տարբերակն է ինքը ընդունում՝ ռուսակա՞նը, թե՞՝ վաշինգտոնյանը, Լոռու մարզպետը պատասխանեց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։

«Ես պատասխանատու չեմ այդ հարցի համար»,- ասաց նա։

Արամ Խաչատրյանը նշեց, որ կան բաներ, որոնց մասին չի կարելի հրապարակային խոսել։

«Եթե այլ հարցեր ունեք, խնդրեմ։ Մարզի հետ կապված խոսնեք»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ պայմանագրով խաղաղություն հնարավոր է ունենալ։

«Անվերապահորեն վստահում եմ մեր վարչապետին ու ԱԳ նախարարին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։