Մասնակցային թափանցիկ կառավարում գոյություն չունի․ Սյուզաննա Ավետիսյան

Առհասարակ ՀՀ տեղական ինքնակառավարումը որպես ինստիտուտ միշտ խնդիրներ է ունեցել։

Մարզային համայնքներում կուսակցությունների զարգացման համար էր ամեն ինչ միտված, որ քաղաքական ընտրություններ լինեն, այլ ոչ անհատների, բայց տեսնում ենք, որ վերջին տարիներին հատկապես Ալավերդու և մյուս համայնքների փորձը, ճիշտ հակառակն են։ «Պաշտպանված իրավունքնե՞ր, թե՞ իշխանության բեսպրեդել» թեմայի քննարկման ժամանակ ասաց Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։

«Մասնակցային թափանցիկ կառավարում գոյություն չունի, ձևականորեն կայքերում ինչ-որ բաներ են տեղադրված, բայց համայնքի բնակիչները ուղղակի մասնակցություն չեն ունենում համայնքի որոշումներ կայացմանը»,- ասաց Ավետիսյանը։