Ի՞նչ ռեժիմով է աշխատելու Երևանի մետրոպոլիտենը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ի՞նչ ռեժիմով է աշխատելու Երևանի մետրոպոլիտենը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին MediaHub-ին հայտնեց Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: