Կիսապաշտպան Լուկաս Պակետային ցմաh nրակազրկում է uպառնում․ մանրամասներ

«Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետային ցմահ որակազրկում է սպառնում։
Նա մեղադրվում է իր ընկերների կողմից կատարված խաղադրույքների համար դիտավորյալ դեղին քարտ ստանալու համար։
Հաղորդվում է, որ Բրազիլիայում մոտ 60 մարդ խաղադրույք է կատարել Պակետայի վրա, որ նա դեղին քարտ ստանա կոնկրետ խաղերում։ Խաղադրույքները տատանվել են 7 ֆունտից մինչև 400 ֆունտ ստեռլինգ, իսկ բոլոր կասկածելի խաղադրույքների ընդհանուր շահումները կազմել են 100,000 ֆունտ:
Առաջին բեթինգ ընկերությունը, որը ահազանգել է այս խաղադրույքների մասին, Betway-ն է՝ Վեսթ Հեմի գլխավոր հովանավորը։