5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ

Կամչատկայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Կրոնոցկի ծովածոցի ջրերում նկատելի սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Միլկովո շրջանի Միլկովո գյուղից 164 կիլոմետր դեպի արևելք։ Աղբյուրի խորությունը 60 կիլոմետր է։ Էպիկենտրոնում ուժգնությունը՝ 5,6 բալ։ Տվյալների համաձայն, Պետրոպավլովսկ-Կամչատսկի որոշ շրջաններում ցնցումները զգացվել են մինչև երկու բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։