Չարբախի գերեզմանատանը՝ պարկում, հայտնաբերել են ատրճանակ, նռնակներ և զինամթերք․ մանրամասներ

Այյսօր՝ մարտի 29-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Չարբախի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Պարեկները հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկը, որտեղ հայտնաբերել են ատրճանակ, նռնակ և այլ զինամթերք։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ